«Legal and Tax Consulting»-ի հերթական հաղթանակը դատարանում
«Legal and Tax Consulting»-ի՝ ծանր հանցագործության կատարման համար մեղադրվող վստահորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված էր վարչական հսկողությունը՝ ժամային սահմանափակումներով։ Մասնավորապես՝ վերջինս պարտավոր էր իր բնակության վայրը չլքել ժամը 22։00-ից մինչև 10։00-ն ընկած ժամանակահատվածում։
Հաշվի առնելով մեր վստահորդի աշխատանքի բնույթը, վերջինիս աշխատանքի ազատ ընտրության Սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության ապահովումը, ինչպես նաև այն, որ տևական ժամանակ կիրառված խափանման միջոցի պայմաններում մեր վստահորդը դրսևորել էր պատշաճ դատավարական վարքագիծ՝ մենք դատարան ենք ներկայացրել միջնորդություն՝ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը վերացնելու և գրավը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ամբողջությամբ բավարարել է միջնորդությունը մեր վստահորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով գրավը՝ չորս միլիոն ՀՀ դրամի չափով։
«Legal and Tax Consulting»-ի թիմը միշտ պատրաստ է ձեզ տրամադրել որակյալ և պրոֆեսիոնալ իրավաբանական ծառայություններ։